Այսօր՝ ապրիլի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Նժդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Վ.Բեյբությանի հագից շպրտվել էին կոշիկները:
Կարդացեք նաև
Վրաերթի վայր ժամանած 1-03 ծառայությունը Բեյբությանին տեղափոխեց Գյումրու հիվանդանոց, սակայն ճանապարհին Բեյբությանը մահացել է:
Կարճ ժամանակում Գյումրու ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին, ով «ՎԱԶ 21011» մակնիշի 45 ՍՕ 132 համ ավտոմեքենան:
Գ.Շամշյանը հայտնում է նաև, որ Վ.Բեյբությանը այսօր Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով քննչական խմբի անդամներից էր: