Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ դիտորդ. «Ես սկսում եմ մտածել`ընտրողի համար տեղամաս մտնելու համար տեղամասը կբավականացնի՞…»

Ապրիլ 12,2012 22:37

ԵԽԽՎ պատվիրակները Երեւանում

Հայաստանում աշխույժ քաղաքական բանավեճ է ընթանում: Այս տպավորություններով են Հայաստանից հեռանում երկօրյա այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ պատվիրակները: Նախընտրական գործընթացից ի՞նչ մտահոգություններ կամ խնդիրներ են նկատել հարցին,այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատվիրակներից բարոնուհի Էմմա Նիքոլսոնը պատասխանեց. «Մեզ փոխանցված տեղեկությունները՝ թե խնդիրների, թե մարտահրավերների, թե դրական տեղաշարժերի ու հնարավորությունների մասին համակ ուշադրությամբ ենք ընդունել : Մի խումբ փոխանցեց բազմաթիվ խնդիրների մասին, առաջարկեցինք փաստաթղթերով ձեւակերպել ու նոր փոխանցել, որ ծանոթանանք… Հայաստանում ընթանում է աշխույժ բանավեճ: Խիստ անհավանական է, որ մեզ ներկայացվող խնդիրներն արդեն հայտնված չլինեն հասարակական տիրույթում: Մենք հետեւելու ենք ու ցանկանալու ենք տեսնել կատարյալ ընտրություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Երբ լինեն թերություններ դրանց մասին էլ կբարձրաձայնենք»:

Ի՞նչ են քննարկել ոստիկանության վիզայի ու անձնագրային վարչություն կատարած այցի ընթացքում, տիկին Նիքոլսոնն ասաց, որ 45 րոպե տեւած քնարկումը շատ գոհացուցիչ էր. «Այս կառույցն աշխատում է իր գործունեությունը թափանցիկ դարձնելու ուղղությամբ: Քննարկումը ծավալվեց թափանցիկության շուրջ»: Ինչպե՞ս են պատվիրակները, որոնք առաջիկա ընտրություններին որպես դիտորդ Հայաստան կվերադառնան` իրենց գործընկերների հետ, արձագանքելու ընտրակաշառքների խնդրին: «Որպես Եվրոպայի խորհրդի դիտորդներ, լիովին տեղյակ ենք՝ ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին, գալու ենք 28 հոգով տարբեր երկրներից ու մեր փորձով: Կարծում ենք կարող ենք հուսալ, որ մանրակրկիտ աշխատանք կիրականացնենք»,-ասաց պատվիրակը:

Տիկին Նիքոլսոնը չի կիսում ընդդիմության մտավախությունը, թե մի քանի հազարի հասնող տեղամասերում դիտորդները քչություն կանեն. «Լինելու է նաեւ 16.000 տեղական դիտորդ, ես սկսում եմ արդեն մտածել` ընտրողի համար տեղամաս մտնելու համար տեղամասը կբավականցնի՞… ցանկանում ենք, որ Հայաստանում պատմության մեջ լավագույն ընտրությունն անցկացվի հայ ժողովրդի համար»: Լեհաստանի պատվիրակության անդամ Պյոտր Վախն էլ, որն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում որպես դիտորդ հրավիրված, վստահեցրեց, որ այս ընտրություններին դիտորդներ-տեղամասեր համամասնությունը ավելի բարձր է լինելու քան այլ երկրներում.«Մնում է մի կարեւոր գործ` ընտրողին քաջալերել, որ գնա ընտրություններին»:

Պատվիրակները կվերադառնան Հայաստան մայիսի 3-ին:

Երկօրյա այցի ընթացքում նրանք հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, կուսակցությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30