Այսօր Աբովյան քաղաքում ՀԱԿ-ի քարոզարշավին մինչ Արամ Մանուկյանը բոցաշունչ ելույթ էր ունենում, քիչ այն կողմ ոչ պակաս բոցաշունչ ելութ էր ունենում մի կին՝ Մանուկյան Արմիդան: Նա եկել էր դեղ գնելու եւ զայրացել բարձր գներից: Ներկաները համոզված էին, որ կինը ԲՀԿ-ի կողմից է ուղարկված՝ «10 հազար դրամ են տվել՝ եկել ելույթ է ունենում»:
Կինը գոռում էր, որ «Ղարաբաղը ծախին, թալանի երկիր է, տունը-տեղը, ողջ ունեցվածքը ծախել են» եւ այլն: Մեր հարցին, թե ո՞ւմ եք ընտրելու՝ նա պատասխանեց. «Շներին, գայլերին: Մեկ չի՞՝ ով կուտի ինձ՝ շո՞ւնը կգզի, թե՞ գայլը կփրթի ինձ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Գագիկ Ծառուկյանին չի՞ դիմել օգնության համար, կինն ասաց, որ չի դիմել. «Տունս հետ կբերի՞, փող կտա, ինձ պետք չի էդ փողը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ