Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Դատախազի տեղակալի սենյակից եկել եմ, որ հետո պատգամավո՞ր դառնամ» (Տեսանյութ)

Ապրիլ 12,2012 21:09

Չարենցավանում նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին շատ ջերմ ընդունեցին: Նա իր ելույթն այսպես սկսեց՝ «Մենք մեր այսօրվա քարոզարշավը սկսել ենք Եղվարդում: Այս կարճ ժամանակահատվածում ահագին առաջընթաց կա: Եղվարդի քաղաքապետարանի աշխատողները վերեւից էին նայում մեզ, իսկ այստեղ իջել են ներքեւ արդեն՝ էյ վի տամ, վնիզու, զդրաստվույտե»,- նորից քաղաքավարություն ը չմոռանալով՝ ողջունեց Սասուն Միքայելյանը: Նա նաեւ նշեց, որ հեռվում՝ քաղաքապետարանի մոտ կանգնած է նաեւ իր վաղեմի ընկեր Գագիկ Կարապետյանը. «Գագո, մի վախեցի, մոտ արի, էս մի տարի ա, ազատվել եմ գաղութից»:

Արամ Մանուկյանը չարենցավանցիներին հորդորեց մյուս քաղաքական ուժերի «ծափ, տաշ-տըմբլին» չնայեն. «Ժողովուրդ, սա լուրջ քաղաքական ակցիա է, որտեղ որոշվում է ձեր ճակատագիրը, ում կլիպը երկար եղավ, ում փուչիկը շատ է՝ ամոթ է, ձեռ են առնում մեզ, 4 տարի կորչել են ընդհատակ Խոսրովի տեսակը, Արթուրի տեսակը, Գեղամյանի, Շուշանի տեսակը եւ հետո 4 տարվա արանքում գալիս են մեծ-մեծ խոստւմներ տալիս»:

Նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանն էլ նկատեց՝ «Սրանք սարսափում են հատկապես ՀԱԿ-ից, որովհետեւ զգալի գումարներ են կողոպտել մեզնից, եւ այդ գումարների զգալի մասը ծախսել են Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա շրջապատին թուլացնելու, քայքայելու, վարկաբեկելու, պառակտելու վրա: Դուք մի կարծեք, որ էժան են նստել սրանց վրա Մանվելը, Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը: Դրանց բոլորին պիտի վճարեն: Այս սկզբունքով են առաջնորդվում՝ ընդունեք ստորությունը, ձեռք կբերեք բարիքը եւ ձեր ստորությունը կդառնա բարոյականություն»:

Ըստ Վ. Մալխասյանի, այս իշխանությունները վախի ու սարսափի մեջ են եւ իրենց վերջին «փրփուրը» մնացել է սուտը, կեղծիքը. «Այնպես են ներկայացնում մեր կյանքը, որ թվում է թե դրախտ է՝ մենք տեղյակ չենք: Ասում էին Գյումրին ուզում ենք դարձնել մի դրախտային քաղաք, դրանք ստեր են՝ սկսած «Արմենիկումից» վերջացրած մինչեւ այսօր: Այնպիսի ստեր կասեն, որ միամիտ մարդը կզարմանա, թե սրանք որ աշխարհից, որ երկրից են եկել: Վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե անմենաբարձր հատկանիշները խտացված է Արթուր Բաղդասարյանի մեջ, ասեց սա է բարոյականությունը: Արթուրը նաեւ ապացուցեց, որ քաղաքականությունը նաեւ բարոյականություն է, այսինքն` սրանց պատկերացմամբ այն քաղաքական գործիչը, որը ժողովրդին նենգաբար ներկայանում է որպես ընդդիմադիր, խաբում, կորզում է ժողովրդի ձայները եւ այդ ձայնի վրա առեւտուր է  անում արյան ու դիակների վրայով եկած իշխանավորների հետ՝ դա է իրենց պատկերացմամբ բարոյականությունը»:

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով՝ «ՀԱԿ-ը արդեն 4 տարի է, ինչ պայքարում է  այս վարչախմբի մեջ, մենք արել ենք ու կանենք անհնարինը, որպեսզի օր առաջ ազատվենք այս իշխանությունից: Միթե՞ մեր նպատակը ԱԺ-ում խմբակցվություն ունենալն է, պատգամավորի մանդատ ունենալն է, միթե՞ դատախազի տեղակալի սենյակից ընդմիջմանը եկել եմ Ազատության հրապարակ, որ հետո գնամ պատգամավո՞ր դառնամ, մեր նպատակը ավելի հեռահար է, մենք ավելի գործ ունենք անելու: Մենք պետք է ունենանք ավելի լուրջ, ծանրակշիռ ներկայություն Ազգային ժողովում, որը միջոց է ՝ նախագահական ընտրությւոններում հաղթանակ ապահովելու համար: Ջհանբգիրյնանը նաեւ նշեց, որ նկարահանող սարքեր, նկարող գրիչներ չկան, դրանք հեքիաթ են, հոգեբանական ազդեցություններ են, որպեսզի տեխնիկային անտեղյակ մարդիկ վախենան ու քվեարկեն պարտադրանքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30