Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուն առաջարկել է հեռուստաբանավեճ, բայց որտե՞ղ

Ապրիլ 12,2012 19:19

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից Աժ պատգամավորի թեկնածու, Նոյեմբերյանի ավագանու անդամ, փոքր ձեռնարկության սեփականատեր Վարուժան Բաբաջանյանը դեռեւս մարտի 28-ին Ֆեյսբուքի «Ազատ Տավուշ» խմբում հայտարարություն է տեղադրել, որը վերնագրել է «Մեր պատասխանը Չեմբերլենին կամ հեռուստաբանավեճի առաջարկ», որտեղ  առաջարկել է. «Թեկնածուներից ամենաարժանավորին ընտրելու համար ես առաջարկում եմ հիանալի տարբերակ. քարոզարշավի ընթացքում անցկացնել քաղաքական բանավեճ ուղիղ եթերում, մեկը քարոզարշավի առաջին օրը, մյուսը` վերջին: Թող հասարակությունը բանավեճի արդյունքներով կողմնորոշվի, թե ով է ավելի արժանի պատգամավոր դառնալու համար: Սա պաշտոնական առաջարկ է, սպասում ենք համարժեք պատասխանի»: Թիվ 40 ընտրատարածքում (այն ընդգրկում է Նոյեմբերյանի  տարածաշրջանի 19, Իջեւանի  տարածաշրջանի ՝16 եւ Բերդի տարածքից՝ 8 համայնք) բացի Վ. Բաբաջանյանից թեկնածու են առաջադրված «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանը եւ նույն ընկերության բանվորուհի Սուսանննա Աբրահամյանը:  Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը հրաժարվել է  խորհրդարանական ընտրություններում գրանցված  թեկնածուներին վճարովի եթեր տրամադրելուց:

Վարուժան Բաբաջանյանը մեր հարցին՝ եթե «Տավուշը» վճարովի եթեր չի տրամադրում, որտե՞ղ կարող  է անցկացվել այդ հեռուստաբանավեճը, պատասխանեց, որ հեռուստաընկերությունը կարող է իր նախաձեռնությամբ անվճար կազմակերպել նման բանավեճ: Նշենք, որ դրա հավանականությունը շատ փոքր է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30