Թիվ 6 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ավետ Պողոսյանը «Ա1+»-ին ահազանգում է խոչնդոտների վերաբերյալ։ «Մենք մեր նախընտրական շտաբի պաստառը փակցրել ենք Աջափնյակ համայնքում և ինչպես կարգն է հաջորդ օրը դիմել ենք քաղաքապետարան, խնդրելով ներկայացնել այն մեթոդաբանությունը, որով պետք է վճարում անենք պաստառի համար: Սակայն այսօր այդ պարզագույն հարցը մեծ խնդիր է դարձել: Պաստառի վճարման հարցը հասել է թաղապետարան, թաղապետարանից համատիրություն, այսօր առավոտյան էլ համատիրությունից կեղծ լուր են տարածել, թե իրենց իրավասություններին մեջ չի մտնում հաշիվ-ապրանքագիր ներկայացնելը», -ասաց Ավետ Պողոսյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ