Այսօր ժամը 15-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի էր ունենալու ադրբեջանական ֆիլմերի փառատոն:Սակայն մինչ կազմակերպիչը՝ «Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հ/կ նախագահ Գեորգի Վանյանը կհասներ «Ասպարեզ»՝ Գյումրիի մտավորականները, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները, երկրապահները, քաղաքային իշխանությունները գոռում-գոչյունով սպասում էին նրան: Վերջիններս, թե «Ասպարեզի» մուտքի մոտ եւ թե ներսում ծեծեցին Վանյանին, հասնողը ապտակում ու հայի ինքնասիրությունը վիրավորելու համար հաշիվ էր պահանջում:
Բանը հասավ նրան, որ Վանյանին փախցրեցին տեսադաշտից, այդուհանդերձ, սա էլ չսաստեց գյումրեցիների զայրույթը, նրան նորից դուրս հրավիրեցին՝ իբրեւ թե կլոր սեղան քննարկում կազմակերպելու համար, նորից վրան հարձակվեցին ու ազգի դավաճան հռչակելով՝ դուրս շպրտեցին:
Վանյանը ստիպված հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով. «Հաշվի առնելով Երեւանից եկած հանդիսատեսի անվտանգությունը , ֆիլմի ցուցադրումը համարում եմ չեղյալ»:
Կարդացեք նաև
Գեորգի Վանյանին ճանապարհեցին ոստիկաններով , «դավաճան, Հուդա» գոչելով ու մեքենայի վրա ձվեր շպրտելով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տեսանյութը՝ «Ազգային արժեք» ակումբի