Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյանի հայտարարությունը ՀՀ ԿԳՆ ակտի վերաբերյալ

Ապրիլ 12,2012 17:59

12.04.2012 թ.-ին ՀՀ ԿԳ նախարարության կայքում տեղադրվել է «ԵՊԼՀ-ի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտը, ինչի վերաբերյալ բուհը ստանում է բազմաթիվ հարցումներ տարբեր ԶԼՄ-ներից, ուստի հարկ ենք համարում հայտնել հետևյալը: Ուրախությամբ նշում ենք, որ փոփոխություններ են արվել ՀՀ ԿԳՆ կայքում տեղ գտած 12.04.2012թ. «ԵՊԼՀ-ի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտում: Խիստ կասկածելի կետերը դուրս են հանվել, սակայն ԵՊԼՀ կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի նախագծի վերաբերյալ բուհի առարկությունների և առաջարկությունների զգալի մասը, այնուամենայնիվ, հաշվի չի առնվել նախարարության կողմից, ավելին՝ խախտելով ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012 թ.-ի N 190-Ա/Ք «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և այդ նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանի 1-ին կետը. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 2009-2010 և 2010-2011 ուսումնական տարիների կրթական գործունեության նկատմամբ իրականացնել վերահսկողություն»:

Նկատենք նաև, որ  «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտում տեղ են գտել ներմուծված բաժիններ (օրինակ՝ 2008թ.-ին շնորհված դիպլոմի վերաբերյալ դիտողությունը):

Իրոք, 2008թ.-ին շնորհված դիպլոմում տեղ է գտել սխալ, որի պատասխանատուներն այլևս չեն աշխատում բուհում:

Ներկա պահին ԵՊԼՀ շրջանավարտների դիպլոմների լրացումը կատարվում է համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 23.06.2010թ.-ի թիվ 609-Ն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգ»-ի 3-րդ գլխի 16-րդ կետի և հավուր պատշաճի:

Սակայն մինչ այդ խնդրում ենք խուսափել «լուրջ խախտում» եզրույթից, քանի որ այն հասարակական ինքնագիտակցության հարթությունում մեկնաբանվում է որպես հանցագործություն և, ըստ էության, հանցագործության հոմանիշ է:

Հույս ունենք, որ ՀՀ ԿԳ նախարարության կողմից անդրադարձ կկատարվի և կվերանայվի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտը, այլապես ակտի վիճելի կետերի իրավաչափության և օրինականության հարցը կվիճարկվի դատարանում:

Հիշեցնում ենք, որ նշված ակտի վերաբերյալ արդեն եղել է բուհի հայտարարությունը՝ կից փաստաթղթերով:

  Ռեկտորատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30