Թիվ 22 ընտրատարածքում ՀՅԴ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Արտաշես Նիկոյանը Aravot.am- ի հետ զրույցում պատմեց, որ Հանրապետականները նույն ընտրատարածքում առաջադրված իրենց թեկնածուի՝ Մանվել Բադեյանի համար դռնեդուռ ընկած ձայներ են հավաքում.«Ժողովրդին խաբում են, որ հավաքած անձնագրերի համարներով կարող են իրենց ստուգել, ճնշում են գործադրում»:
Պարոն Նիկոյանը, ընտրակաշառք բաժանելու մասին դեռ տեղեկություններ չունի. «Ով որ աշխատանք ունի, սկսած հավաքարարից, աշխատանքը կորցնելու վտանգ են դնում: Հանրապետականի մեծամասնական թեկնածուն անունով է տեղացի, բայց այստեղ ընդհանրապես չի եղել, միայն 1999-ի ընտրապայքարին է եկել- գնացել»:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում միանգամից երկու Հանրապետական թեկնածու է առաջադրվել. Մանվել Բադեյանից բացի, ինքնաառաջադրվել է Հանրապետական Գրիշա Հովեյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ