Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտոր Սուրեն Զոլյանի հայտարարությունը. «Եթե դատաքննության ընթացքում պարզվի՝ մեզանից ով է «իրավական առումով ապիկարը…»

Ապրիլ 12,2012 17:21
 Վերջին օրերին տարբեր անձանց և ԶԼՄ-ների կողմից փորձ է արվում շահարկել եւ քաղաքական երանգներ տալ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ինձ իմ պարտականությունները պատշաճ չկատարելու համար խիստ նկատողություն հայտարարելու բազմաթիվ իրավական խախտումներով հրամանի շուրջ ստեղծված իրավիճակը :
(տես՝ https://tert.am, https://www.panorama.am,https://news.am  և այլ հրապարակումները):
   Հնարավոր է, որ դա արվում է հատուկ նպատակով՝ շեղելու ուշադրությունը հրամանի բովանդակության անիրավաչափությունից և խնդիրը իրավական դաշտից տեղափոխելու համար:
Այս առումով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նախարարի ապօրինի հրամանի արդյունքում ստեղծված իրավիճակը զուտ աշխատանքային բնույթ է կրում և չի կրող կապված լինել որևիցե քաղաքական գործընթացի կամ ուժի հետ:
   Ես շատ լավ գործնական հարաբերություններ ունեմ ընտրապայքարում մասնակցող համարյա թե բոլոր հիմնական քաղաքական ուժերի հետ: Հնարավոր շահարկումներին վերջ դնելու համար ցանկանում եմ շեշտել իմ խորին հարգանքը ՀՀ Հանրապետական կուսակցությանը, որի շարքերում ունեմ բազմաթիվ ընկերներ,  և հատկապես ցուցակը գլխավորող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ, ում վստահված անձն եմ եղել նախագահական ընտրությունների ժամանակ:
   ՀՀ ԿԳ նախարարի հրամանի օրինականությունը վիճարկելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչապետին և դատական մարմիններին, ուստի զերծ եմ մնալու այս առնչությամբ հավելյալ մեկնաբանություններից: Նույնը ակնկալում եմ նաև պատասխանող կողմից գոնե մինչև ընտրությունների ավարտը:
  Միաժամանակ  ողջունում եմ  պարոն Աշոտյանի պատրաստակամությունը՝ ներկայանալ դատարան և այնտեղ փորձել «ապացուցելու, որ կրթության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը ՀՀ օրենսդրության խստագույն պահպանության շրջանակներում է»։ (https://tert.am):  Իմ երկրորդ առաջարկը բխում է պարոն Աշոտյանի կողմից հնչեցրած այն մտքից, թե իբրև ես փորձում եմ «սեփական՝ իրավական առումով ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով»: (https://tert.am)
    Առաջարկում եմ նախօրոք պայմանավորվել, որ եթե դատաքննության ընթացքում  պարզվի՝ մեզանից ով է  «իրավական առումով ապիկարը», ապա «այդ ապիկարը» պարտավորվում է  այլևս չզբաղեցնել ղեկավար կամ ներկայացուցչական պաշտոն: Ես պարտավորվելու եմ վերադառնալ դասախոսական և գիտական գործունեությանը՝ ակնկալիքով, որ պարոն Աշոտյանը վերջապես կզբաղվի բժշկական գործունեությամբ:
ԵՊԼՀ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30