Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմունիստ թոշակառու. «ԲՀԿ-ն կարելի է համեմատել Կոմկուսի հետ» (Տեսանյութ)

Ապրիլ 12,2012 16:58

Ռաֆիկ Ստեփանյանը 82 տարեկան է, թոշակառու, Կոմկուսի անդամ: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ մայիսի 6-ին ընտրելու է Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: Մեր այն հարցին, ինչո՞ւ պիտի ընտրողն իր ձայնը տա կոմունիստներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կոմկուսին ընտրելու եմ զուտ նրա համար, որ այն մեր երկրում կառուցեց գործարաններ, ստեղծեց աշխատատեղեր, աշխատողներին անվճար տրամադրվեցին բնակարաններ»:

Մեր դիտարկմանը, թե թվարկված բոլոր պատճառները վերաբերում են անցյալին, իսկ ի°նչ է առաջարկում Կոմկուսը ապագայի համար, երիտասարդներն ինչո°ւ պիտի ընտրեն այդ կուսակցությանը, Ռ. Ստեփանյանը պատասխանեց. «Երիտասարդը պետք է ընտրի կոմունիստներին, քանի որ ուսումը լինելու է ձրի: Այս ուսուցումը շատ վատն է,  քանի որ ՀՀՇ-ականների արտադրած գրքերում հարյուր հատից պակաս սխալ չես գտնի»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի մյուս կուսակցությունների մասին: Նա պատասխանեց. «ՀՀԿ-ին ջնջել, բացարձակ եմ ասում, քանի որ  Հանրապետականի կլիչկայով պատգամավորները ազգին ոչինչ չեն տալիս, միայն իշխանության համար են պայքարում: Ժառանգությունը՝ ոչինչ: Դաշնակները՝ էլի հարմար են: ՕԵԿ-ը սուտ է: Հայտարարեց, որ Խնայդրամարկղերում եղած գումարները պիտի վերադարձնեն, բայց ոչ մի գումար չի վերադարձվել: ԲՀԿ-ն շատ լավ է, նույնիսկ կարելի է համեմատել Կոմկուսի հետ, քանի որ որ գյուղացուն տալիս է մեխանիզմ, սերմեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30