Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզպետը դեմ չէ՝ պաշտոնը զիջել գեներալ Մանվելի որդուն

Ապրիլ 12,2012 16:39

Թեեւ պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ընդամենը երկու ամիս առաջ իր հարցազրույցներում հավաստիացնում էր, որ ոչ ինքը, ոչ էլ իր ընտանիքի անդամները քաղաքական դաշտ ներխուժելու հավակնություններ չունեն, սակայն հենց ինքը հայտնվեց ՀՀԿ համամասնական ցուցակի «թոփ 20»-ում:

Հիշեցնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում անընդհատ խոսվում էր, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է կնոջը պատգամավոր դարձնել թիվ 20 ընտրատարածքից, իսկ Էջմիածնի քաղաքապետ որդուն՝ Կարենին, թիվ 19-ից: Վերջին շրջանում խոսակցություններ էին շրջանառվում նաեւ, որ գեներալի որդին՝ Կարեն Գրիգորյանը, «աչք ունի» Արմավիրի մարզպետի աթոռին:

Թեեւ Գրիգորյանների ընտանիքի մամուլի խոսնակը՝ Վարդան Վարդանյանն Aravot.am-ի հետ վերջերս մի զրույցում հերքել էր այդ տեղեկությունը, փորձեցինք այդ առիթով լսել նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կարծիքը: Մարզպետից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է նման խոսակցություններից եւ եթե ՀՀԿ-ն որոշի, որ ինքը պետք է պաշտոնը զիջի Մանվելի որդուն՝ ինչպե՞ս կարձագանքի: «Ինձ նշանակում է հանրապետության վարչապետը՝ հանրապետության նախագահի համաձայնությամբ, եթե կգտնեն, որ ես լավ չեմ աշխատումհո մարդը մշտապես իր պաշտոնը չի՞ զբաղեցնում: Բայց նման խոսակցություն կուսակցությունում երբեւիցե չի եղել, եւ ես համոզված եմ, որ իմ աշխատանքից ղեկավարությունը դժգոհ չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30