Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանցին՝ Տեր-Պետրոսյանին. «Վաաա՜յ, ինչ էլ բոյով մարդ է Լեւոնը»

Ապրիլ 12,2012 16:34

Աբովյանում մի ծեր մարդ, որը եկել էր ՀԱԿ-ի հավաքին եւ առաջին շարքերում էր, իր կողքին կանգնած ընկերոջը հարցրեց՝ «Ըստոնցից Լեւոնը ո՞րն ա»: Երբ կողքինը ցույց տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասաց՝ այն ծխողն է, պապիկը հիացավ՝ «Վաաա՜յ, ինչ էլ բոյով մարդ է Լեւոնը»: Մենք պապիկից հետաքրքրվեցինք, այսքան տարի, հայրիկ ջան, չէի՞ք տեսել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նա պատասխանեց. «Մի-երկու անգամ տելեվիզորով տեսել եմ, էն թվերին, դրանից հետո Լեւոնին ո՞վ է տեսել» (Լուսանկարում հենց այդ պապիկն է):

Աբովյանում իր ելույթում Արամ Մանուկյանը նշեց, որ «էս մորեխները գալու-գնալու են, մենք ենք մնալու, ժողովուրդը էլ համբերություն չունի իրենց լֆիկներից, պզիկներից, նեմեցներից»:

Սասուն Միքայելյանն էլ ընդգծեց. «Անձամբ ես անասուն չեմ, ընտրելու եմ ՀԱԿ-ը: Թող քաշեն պատի տակ գնդակահարեն, ես ժողովրդից կես սանտի չեմ հեռվանա: Ես էսօր կանգնած եմ ՀԱԿ-ի կողքին, որովհետեւ էսօր ձեր հավատը չկորցրեցին: Ուղղեք ձեր ողնաշարը, ժողովուրդ ջան, հետո ուշ կլինի»:

Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ գուշակություն արեց, որ վստահ է, հավաքվածներից շատերի գպանում 5000 դրամ էլ չկա: Ներկաները համաձայնվեցին՝ «Լեւոն ջան, էդքան էլ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30