Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրազդանցիները որեւէ կուսակցության, քաղաքական ուժի չեն հավատում (ձայնագրություն)

Ապրիլ 12,2012 16:31

«Ժառանգությունը» սկսում է իր քարոզարշավը Հրազդանից, որտեղ հավաքվել են սրտացավ քաղաքացիներ, ովքեր գիտեն, որ Երեւանը, Հրազդանը այսպես շարունակել չեն կարող, որ պետք է մեր քաղաքում, մեր կյանքում փոփոխություն մտցնել այսօրվանից սկսյալ։ Հրազդանը պիտի հավատա իրեն, չսպասի փրկիչների, խոստում շռայլողների, աթոռ տենչողների եւ ողորմություն բաժանողների։ Աշխատանքը, առողջությունը, կրթությունը ձեր իրավունքն են, եւ թող ոչ մեկը էլի 20 տարի մեր անկախությունից այս կողմ չփորձի մեզ խաբել իր թղթադրամներով, բաժանվող պարարտանյութերով, ցուցակագրումներով, որը տեղի է ունենում այստեղ եւ ամեն տեղ։ Եվ եթե որեւէ մեկը հիմա սպասում է ազատ ու արդար ընտրություններ՝ հենց այս պահին, Հրազդանից մինչեւ Երեւան, հյուսիսից մինչեւ հարավ, պետք է կանգնեցնի այդ ցուցակագրումները, այդ կեղծ ողորմություն բաժանելը, որով ուզում են մեր քաղաքացուն ստորաքարշ դարձնել»,- Հրազդանում քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության եւ համամասնական ցուցակի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա հիշեցրեց հրազդանցիներին, որ հիմա իրենց՝ քաղաքացիներին մուրացկանի տեղ դրած ու նրանց ողորմություն բաժանողները ընտրություններից հետո ավելի շատ միջոցներ են վերցնելու սեփական գրպանի եւ նպատակների համար ծառայեցնելու նպատակով։
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե չի եկել հրազդանցիներին համոզելու կամ հայցելու, որ ընտրեն «Ժառանգությանը». «Մեր ծրագիրը ձեր առջեւ է, մեր պատգամավորների հետագիծը, մեր ցուցակի թեկնածուների կենսագրությունը համեմատեք, լսեք բոլորին, չվախենաք, հարց տվեք, ձեզ հաշվետու պահեք եւ հետո դուք ընտրեք մայիսի 6-ից հետո, թե ձեր ընտրյալը ով է լինելու։ Մենք գալիս ենք ոչ թե գովազդների կամ տեսահոլովակների համար, այլ որ մեր երկրում հայ մարդը, հայաստանցին, հրազդանցին ասի՝ հերիք է, սա ոչ Օսմանյան կայսրություն է, ոչ Խորհրդային Միություն։ Իր լավով ու վատով հանդերձ սա Հայաստանի Հանրապետությունն է եւ թող ոչ մեկը մեզ իրավազուրկ չանի մեր սեփական հողում»։

Ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու ասաց, թե անցած հինգ տարիների ընթացքում խմբակցության պատգամավորները եղել են ժողովրդի կողքին, որ այսօր «Ժառանգության» նպատակն է կառուցել այնպիսի պետություն, այն հայրենիքը, որտեղից ոչ թե մարդիկ հեռանալու են, այլ ուր պիտի վերադառնան։
Կուսակցության քարոզարշավային այս հանդիպումը մարդաշատներից չէր, բայց դա, որքան հասկացանք, պայմանավորված էր ոչ թե կոնկրետ «Ժառանգության» նկատմամբ վերաբերմունքով, այլ անտարբերությամբ եւ քաղաքական պրոցեսների նկատմամբ հիասթափությամբ ու անվստահությամբ։ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքի փողոցում խմբված հրազդանցիներից մեկը մեր հարցին, թե՝ ինչո՞ւ են հավաքվել՝ գիտեին, որ հանդիպում է լինելո՞ւ, թե՞ միշտ է փողոցում այսքան մարդ հավաքվում, ասաց. «Չէ, էս բեզդելնիկներն են, օրական էլ սենց ա, քուր ջան։ Գալիս են, կանգնում են, մի քիչ զրուց են անում ստեղից-ընդեղից, աշխարհի դրությունից»,- ասաց մեր զրուցակիցը։ Հրազդանցիներից մեկն էլ նկատի ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեց՝ «մարդ ա, եկել ա, թող մի հատ շուկա, խանութ մտնի, գները նայի, էս ժողովուրդը սոված կոտորվում ա, կեսը հիվանդ, թող մի հատ օգնություն ցույց տա»։
Հրազդանցիների հետ մեր զրույցի ամփոփումն այն էր, որ նրանք որեւէ կուսակցության, քաղաքական ուժի չեն հավատում, որովհետեւ, նրանց ասելով, բոլորի ծրագրերն էլ նույնն են, նույնն են նաեւ խոստումները, որոնք երբեք իրականություն չեն դառնում։ Հրազդանցիները կամ գոնե այն մարդիկ, ում հետ մենք զրուցեցինք ցածրաձայն հարցնում էին՝ իրանք փող-բան բաժանելո՞ւ են կամ անհասցե ակնկալում էին, որ հրազդանցիների համար «աշխատատեղ բացեն, շինարարություն անեն»։

007No Title-

 

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30