Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանի փոխանցմամբ` մինչեւ օրս տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել ԿԸՀ:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքները եւ գյուղերն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքներում առաջադրվել է 5 թեկնածու` ՀՀԿ ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Վահե Հակոբյանը, ՀՅԴ-ից` Աժ պատգամավոր Գագիկ Գեւորգյանը, ինքնառաջադրվել են անկուսակցական Դավիթ Մաթեւոսյանը, միակ կին ներկայացուցիչ, անկուսակցական Նարինե Մովսիսյանը, եւ անկուսակցական Հայկ Բարսամյանը:
Իսկ թիվ 37 ընտրատարածքում (Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններ) առաջադրված 5 թեկնածուներից միայն Արտակ Սիսակյանն է ինքնաբացարկի դիմում ներկայացրել: Թիվ 37-ում ընտրապայքարը շարունակում են 4 թեկնածուներով` Սիսիանից առաջադրված Թաթուլ Հակոբյանը եւ Գորիսից առաջադրված մյուս 3 ներկայացուցիչները` Հայկ Գրիգորյանը, Սամվել Հարությունյանը եւ Վարազդատ Վարդազարյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև