Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սովետական տարիներին խուլն էլ, համրն էլ, կույրն էլ աշխատանք ունեին» (Տեսանյութ)

Ապրիլ 12,2012 15:50

«Երկրի ողջ ունեցվածքը կենտրոնացել է 10 հոգու ձեռքին: Այսօր երկրում 1 միլիոն 300 հազար աղքատ կա: Ծայր է առել արտագաղթը, մայրերը լաց են լինում, կանայք մնացել են անտեր, անհանգիստ են իրենց որդիների ու ամուսինների համար: Հայ ժողովուրդը պետք է այս ամենից լուրջ եզրակացություն անի և իր ձայնը տա կոմունիստներին»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է այն հիմնական պատճառը, որի համար պիտի ընտրողն իր ձայնը տա կոմունիստներին, ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը :

Նա նաև վրդովվեց ու կրկին հիշեց սովետական անցյալը. «Սովետական տարիներին խուլն էլ, համրն էլ, կույրն էլ աշխատանք ունեին: Եթե որևէ մեկը խուսափեր աշխատանքից, օրենքով պիտի պատասխան տար»:

Ընկեր Թովմասյանը շեշտեց, որ ինքը վստահ է, որ այս ընտրություններին էլ կեղծելու տարաբնույթ մեխանիզմներ են կիրառվելու, մինչև անգամ կարուսել:

Մեր հարցին՝ ինչպե°ս կգնահատի միջկուսակցական շտաբի ձևավորման փաստը, ընկեր Թովմասյանը պատասխանեց. «Մենք շտաբի մասնակից չենք եղել, քանի որ հրավեր չենք ստացել: Դա չի աշխատելու, ուղղակի ձևական մի բան է»:

Նշենք, որ կոմունիստները վստահեցնում են, որ եթե գործի չդրվեն կեղծելու մեխանիզմները, իրենք առնվազն 15 տոկոս ձայներ են ակնկալում ընտրություններից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30