Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետին .«Էէէյ, վի տամ նավերխու, զդրաստվույտե»

Ապրիլ 12,2012 15:16

Այսօր Եղվարդում ՀԱԿ-ի նախընտրական քարոզչության ժամանակ մարզպետն ու իր անձնակազմի անդամները քաղաքապետարանի շենքի վերին հարկի պատուհաններից անընդհատ հետեւում էին, նայում էին, թե ով է եկել ՀԱԿ-ի հավաքին, ով՝ ոչ:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ Եղվարդում ՀԱԿ-ի ընտրազանգվածն այսքա՞ն է, թե՞ վախեցել են, չեն եկել՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Սրանից են վախենում»՝ ցույց տալով պատուհանից հետեւող մարզպետին: Մեր հարցին՝ բա ինչո՞ւ մարզպետը չի իջնում, վերեւից է միայն հետեւում՝ Սասուն Միքայելյանը հեգնեց. «Էդքան տղա պիտի լինի, որ իջնի»:

Իր ելույթում Սասուն Միքայելյանը նշեց, որ նախ քաղաքավարի լինենք ու բարեւենք էն վերեւներից մեզ նայողներին. «Էէէյ, վի տամ նավերխու, զդրաստվույտե»:

Նախկին քաղբանտարկյալը նաեւ նշեց, որ այս իշխանությունները զոհվածի ընտանիքներին ոչնչով չեն սատարում, չեն գնահատում նրանց արած գործը . «Կռված տղերքը սոված-ծարավ մեռնում են: Ամեն տարի մի հատ լավ պսակ են զակազ տալիս՝ գնում են Եռաբլուր, բայց չեն նայում, որ էդ ծնողը ծաղիկի փող չունի, որ գնա իր երեխու գերեզմանին»:

Սասուն Միքայելյանի ելույթի մի հատված էլի ուղղված էր Կովալենկո Շահգալդյանին. «Իրենք գիտեն մեզնից լավ տղերք են, գիտեն մեզնից շատ բան են արել էս երկրի համար, որ էսօր իշխում են մեզ: Ոչինչ: Հիմա իրենք վերեւից մեզ հսկում են ու իրենց ցանկությւոնը գիտե՞ք որն ա, որ վերեւներին զեկուցեն, որ քիչ մարդ կար կանգնած: Ի՞նչ ունեք դուք կորցնելու, ինչ ունեք՝ հագած կանգնած եք, սկի շոր չունեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30