Այսօր Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում բացվեց գծանկարի ու գունանկարի մասնագիտացված լսարան: Այն վերանորոգվել է ՀՀ. Վաստակավոր շինարար Լեւոն Շահբազյանի ընտանիքի կողմից:
ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ողջունելի է համալսարանում նման լսարան ունենալը. «Այն համապատասխանում է միջազգային չափանիշներին: Լուսավորվում է բոլոր կողմերից, ընդարձակ է, հարմար՝ աշխատելու համար: Սա թվով հինգերորդ նմանատիպ լսարանն է, որ բացում ենք մեզ մոտ: Այստեղ կնկարեն ուսանողները, 4-10 տարեկան երեխաները, նաեւ դասախոսները»:
Ռեկտորի խոսքերով, լավ սովորելու համար լավ լսարանը ոչ թե պարտադիր է, այլ՝ անհրաժեշտություն: Ըստ նրա, համալսարանը տաղանդավոր երեխաների պակաս չունի եւ ուսանողը կարող է ցանկացած երկրում լավ մասնագետ լինել:
Կարդացեք նաև
Գծանկարի ու գունանկարի բաժնի ուսանողները տեղում նկարեցին նատյուրմորտ:
Լսարանի բացմանը ներկա էին նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ու արվեստագետներ:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ