Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր սկսվեց Տիգրան Հակոբյանի եւ Մուրադ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Բաղդասարյանն աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերի ավագ օպեր-լիազոր: Այս գործով տուժողները չորսն էին: Տուժողների մեջ է կոլեկցիոներ Գեորգի Պետրոսյանը, որին ամբաստանյալները աշխարհահռչակ նկարիչների գործեր բերելու համար, «քցել» են 23 հազար դոլար գումար:
Այդ գործի դատաքննության մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ