Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Տիգրան Սարգսյանը՝ Միկիտան Սաքոյի կերպարն է»

Ապրիլ 12,2012 14:31

«Քվեարկեք անկաշկանդ՝ ինչպես խորանի առաջ մոմ վառելիս, քվեախցում ազնիվ եղեք»,- այսօր Եղվարդում ՀԱԿ-ի նախընտրական քարոզչության ժամանակ այսպիսի կոչ էր անում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Նրա խոսքերով՝ «Երբ դուք պոմիդոր եք առնում, պոմիդոր վաճառողի հետ ջերմ հարաբերությո՞ւն եք ունենում: Պարզ է, չէ՞, որ հետո էդ պոմիդոր վաճառողի ճակատագիրը ձեզ քիչ է հետաքրքրում: Ձեզ հետ այդպես են վարվելու»:

Ելույթ ունեցան նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը: Արամ Մանուկյանը նշեց, որ «պառլամենտում մի 60 դեպուտատ կա, որ տառերը չգիտի: Մեր շրջապատում դուք գիտեք մարդիկ չկա՞ն, որ ասում են՝ Լֆիկը լավ տղա ա, Նեմեցն արժանի ա, մարդիկ էնքան միամիտ են ու մտավոր հետամնաց, որ մտածում են՝ էդ փողը վերցրել են՝ բարոյական չի իրենց ձայն չտալը: Իմ ընտրատարածքում մի հատ դուքանչի կա, 4 կուսակցություն է փոխել»:

Հրանտ Բագրատյանն էլ եղվարդցիներին տեղեկացրեց, որ երեկ Շիրակի մարզում ՀՀԿ-ն գյուղերում մասսայական 10 հազար դրամ ընտրակաշառք է բաժանել. «Եթե թոշակը 30 հազար չլինի, թամահ կկանգնե՞ն էդ տասը հազարին»: Հրանտ Բագրատյանն անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա վարած տնտեսական քաղաքականությանը, ասաց. «Տիգրան Սարգսյանը նույն Միկիտան Սաքոյի կերպարն է: Ում անունը Սաքո է, թող չնեղանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30