Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում, որ կփոխվի (Տեսանյութ)

Ապրիլ 12,2012 14:18

«Մի տեսակ ծիծաղս գալիս է: Այս հինգ տարին ի՞նչ արին, այդ հավատքով եկանք այստեղ կանգնեցինք, որ հաջորդ հինգ տարիներին ի՞նչ անեն: Ամոթ է, գոնե այդ կարգախոսը չընտրեին»,- Հանրապետական կուսակցության՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին անդրադառնալով՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորներից մեկի հորաքույրը: Նրա խոսքերով, այս իշխանություններին արմատախիլ անել է պետք. «Այնպես կորեն, որ մեր աչքին չերեւան… անունները լսել անգամ չեմ ուզում»: 

Ցուցարար Նանա Մուրադյանն էլ ասաց, նախագահ Սերժ Սարգսյանի խոստումից ավելի քան մեկ տարի է անցել, բայց ոչինչ չի փոխվել. «Մեզ խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ այս սպանությունները բացահայտվեն, բայց մինչեւ այսօր ոչ մի բան, ում հավատանք, որ կարգախոսն էլ սազը առած՝ ման է գալիս: Թող մինչեւ հիմա մի բան փոխեր, որ հավատայինք»: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30