Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգյանց. Վանյանն ապրելու իրավունք չունի

Ապրիլ 12,2012 14:03

Գեորգի Վանյանի նման մարդիկ երկրի դավաճան են և ապրելու իրավունք չունեն: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը` մեկնաբանելով Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու Վանյանի ծրագրերը:

Գևորգյանցի կարծիքով, Վանյանը ղեկավարվում է բացառապես դրամաշնորհներից փող վաստակելու ցանկությամբ: «Նրա ուզածն այն է, որպեսզի փողոցում իրեն բռնեն ու ծեծեն: Դրանից հետո նա անմիջապես կվազի օտարերկրյա դեսպանատուն և կխնդրի ապաստան ու քաղաքացիություն»,- ընդգծել է նա:

Ռեժիսորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Բաքուն ոչ մի անգամ հանդես չի եկել հայկական ֆիլմերի փառատոն անցկացնելու նախաձեռնությամբ: «Վանյանը երկրի դավաճան է: Թող մեկնի Ադրբեջան: Ուրիշ երկրներում նրա նմաններին, պարզապես, կգնդակահարեին», – հայտարարել է Գևորգյանցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30