Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեքսը «կարգավորող» կարեւոր օրենքներ

Ապրիլ 12,2012 13:57

Հայաստանում նման բան չկա

Յուրաքանչյուր մարդ ծնված օրից ձեռք է բերում իրավունքներ, որոնք կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ: Չնայած ամեն երկիր իր օրենքներն ու պատժիչ միջոցներն ունի, բայց ոչ բոլոր երկրներն են, որ նման օրենքներ ունեն: Կան սեռական հարաբերությունները կարգավորող օրենքներ, պատժիչ միջոցներ, որոնք առաջին հայացքից, հատկապես հայերի համար՝ կարող են անհեթեթ թվալ: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում անծանոթ կնոջը սեքսով զբաղվելու առաջարկություն անողին սպառնում է 180 հազար եվրո տուգանք կամ էլ՝ 3 ամսվա ազատազրկում, սակայն նույն օրենքը չի կարգավորում տղամարդկանց իրավունքները: Այսինքն՝ եթե բրիտանուհին տղամարդուն սեսքի առաջարկ անի, դա քրեորեն պատժելի արարք չի համարվի, ինչն էլ, ըստ բրիտանացիների, գենդերային անհավասարության վառ ապացույց է:

Սեքսը կարգավորող ամենադաժան օրենքները մինչ օրս գործում են ԱՄՆ-ի որոշ նահանգներում: Օրինակ՝ Դելավերում մարդիկ իրավունք չունեն մթության մեջ սեքսով զբաղվել:

Մարդկանց սեքսուալ դրսեւորումները ու հաճույք ստանալու ձեւերը տարբեր են. մեկին դերային սեքսն է դուր գալիս, մյուսին՝ սադոմազոխիստական, մեկ ուրիշն էլ հայհոյախառն բառեր արտաբերելուց է հաճույք ստանում: Օրինակ՝ Օրեգոնում սեռական ակտի ժամանակ հայհոյելն արգելված է ու պատժելի, անգամ այն դեպքում, երբ նույնիսկ հայհոյանքը զույգին գրգռում ու դուր է գալիս: Օրեգոնի բնակիչներին արգելված է նաեւ սեփական տանը մերկ լինելը: Տեղացիները դա բացատրում են հետեւյալ կերպ. մերկ ման գալու պարագայում՝ հանգուցյալների հոգիները կվիրավորվեն նրանց արտաքին տեսքից:

Մինեսոտայում այն տղամարդիկ, որոնցից սոխի, սխտորի կամ ձկան հոտ է բուրում, իրավունք չունեն կնոջ հետ անկողին մտնել: Նեբրասկայում էլ տղամարդկանց արգելված է կեղտոտ սպիտակեղենով սիրով զբաղվելը: Եթե տղամարդու գուլպաներն ու վարտիքը մաքուր չեն, փաստորեն ամուսինը խախտում է օրենքը, ինչի համար կինը կարող է նրան դատի տալ. այս օրենքը խախտողներին սպառնում է 300 հազար դոլարի չափով տուգանք կամ մինչեւ 6 ամսվա ազատազրկում:

Յուտա նահանգում արգելված է անգիտակից վիճակում գտնվող մարդու հետ սեքսուալ շփումը: Եթե կինը հարբած է, ամուսինն իրավունք չունի սեքսի առաջարկ անել. դա անվանում են սեռական բռնություն: Զարմանալի, նույնիսկ զզվելի է, բայց ԱՄՆ-ի մի շարք նահանգներում գործում են կենդանիների հետ սեքսը կարգավորող օրենքներ. Ֆլորիդայում արգելված է սեռական կապի մեջ մտնել վարազի հետ, Մինեսոտայում՝ թռչունների, իսկ Կոնեկտիկուտում՝ 18 կգ-ից բարձր քաշ ունեցող կենդանիների հետ:

Դառնալով հայաստանյան իրականությանը՝ նշենք, որ այստեղ օրենքը «կարգավորում» է շատ այլ կարեւոր հարցեր, քան սեքսն է: Ու չնայած նմանատիպ օրենքներ չունենք, բայց դրանց կարիքն առանձնապես չի էլ զգացվում, քանի որ հայ ավանդական ընտանիքներում ամուսինների սեռական հարաբերությունների կարգավորողը եղել եւ մնում են սկեսուրները: Բացի այդ՝ ոչ մի հայ կին ամուսնուն դատի չի տա սոխ կամ սխտոր ուտելու, կամ էլ՝ ամուսնական պարտականությունը չկատարելու համար:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30