Հայաստանցի 80 կգ քաշային Արման Երեմյանն առաջին հայ մարզիկն է, որը Լոնդոնի օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրված թաեքվոնդոյի մրցաշարին մասնակցելու իրավունք է նվաճել:
Մարզիչ Արամ Սահակյանի սանն օլիմպիական ուղեգիրը նվաճել է այս տարվա հունվարի վերջին՝ Կազանում անցկացված վարկանիշային մրցաշարում: ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հայ մարզիկն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վլադիկավկազում: Այնտեղ նա պատրաստվում է մայիսի 1-ին Մանչեսթերում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, որից հետո մարզումները շարունակելու է Ծաղկաձորում, Մոսկվայում եւ, հնարավոր է՝ Սերբիայում:
Արման Երեմյանը օլիմպիական խաղերում մեդալների համար պայքարելու լուրջ նպատակ ունի: Այնպես որ, Եվրոպայի առաջնությունում տատամիի վրա Լոնդոնում իր հնարավոր ապագա մրցակիցների հետ մենամարտերը նրանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն են:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ