Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թերահավատություն՝ հասարակության մեջ

Ապրիլ 12,2012 13:46

ԼՂ հարցի խաղաղ կարգավորման Մադրիդյան հիմնարար սկզբունքները չեն արդարացնում իրենց

Կոնֆլիկտաբան Արտակ Այունցը՝ քննարկման ժամանակ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի կատարած «Ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցային գործընթացն ու խաղաղության հեռանկարները» թեմայով ուսումնասիրության արդյունքները վանաձորյան լսարանին հասու դարձնելու համար Արտակ Այունցն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի նախագահ Նատալյա Մարտիրոսյանը եկել էին Վանաձոր:

Հայաստանում եւ Ղարաբաղում ապրող փախստականների, սահմանամերձ գոտու բնակիչների, երիտասարդների, կանանց, հ/կ-ների ներկայացուցիչների եւ լրագրողների շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման Մադրիդյան սկզբունքները թերահավատություն են առաջացնում հասարակության մեջ, ինչը կարող է հանգեցնել բանակցային գործընթացի տապալմանը:

«Հետազոտության նպատակը բանակցային գործընթացի նկատմամբ կոնֆլիկտից տուժածների ընկալումը պարզելն էր»,- ասում է Արտակ Այունցը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե նախկինում հնարավոր էր որոշակի հարցեր բանակցության առարկա դարձնել եւ լուծել, ապա այժմ խնդրի լուծումը դժվարացել է:

«Կոնֆլիկտի լուծման հնարավորությունները բարդացել են, 90-ական թթ. շատ ավելի պատրաստ էինք խնդրի լուծմանը, քան այժմ: Այսօր դիմացինին չճանաչելու արդյունքում երիտասարդ սերունդը, ստանալով միայն քարոզչական ինֆորմացիա, ագրեսիվ է տրամադրված, ինչը կարծրացրել է հարցի լուծումը»,- նշում է կոնֆլիկտաբանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի նախագահ Նատալյա Մարտիրոսյանն էլ, հակադարձելով ուսումնասիրության արդյունքներին, ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ պետք չէ քաղաքական էմոցիաներով ապրել. «Քաղաքական էմոցիաներով չպիտի ապրել: Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի: Պարտադիր չէ, որ մենք իրար սիրենք, գուրգուրենք, կարեւորն այն է, որ մենք այս տարածքի վրա ապահով լինենք, համաձայնության գանք, հասարակական պայմանագիր կնքենք»:

Երկարատեւ խաղաղություն հաստատելու ուղիներից մեկը, ըստ Արտակ Այունցի, փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորումն է. «Քարոզչության, պատերազմական հռետորիկայի արդյունքում վստահությունը ոչնչանում է, իսկ այն հասարակական հարաբերությունների հիմքն է, առանց որի՝ խաղաղություն չի կարող լինել»:

Ըստ նրա՝ երկկողմանի քաղաքական կամք է պետք, որպեսզի իշխանությունները շահագրգռված լինեն խնդիրը լուծելու, այլ ոչ թե խնդիրը ձգձգելու:

«Բացի այդ՝ անհրաժեշտ է ժողովրդավար հասարակություն ունենալ, բազմակարծ հասարակություն: Սա երկկողմանի գործընթաց է, եթե նույն բանը չի արվում մյուս կողմում, ապա արդյունքերը շատ ավելի բացասական կլինեն»,- կարծում է կոնֆլիկտաբանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30