«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԱԾ եւ ՀՀ ոստիկանության պետերին՝ խնդրելով պարզել, թե ո՞վ էր մարտի 29-ին Գորիսում իրեն հետապնդած «Մերսեդես» մակնիշի 27 ՕՍ 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը եւ ի՞նչ նպատակ էր հետապնդում՝ իրեն հետեւելով: Հիշեցնենք, որ այդ օրը Սյունիքի մարզային իշխանությունները կուսակցության տեղի կառույցի ներկայացուցիչների՝ նախընտրական շտաբ բացելու հարցում, ըստ «Ժառանգության» հայտարարության, խոչընդոտներ էին հարուցել:
«Առավոտ» օրաթերթ