Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը տարիներ շարունակ շփվե՞լ, թե՞ «ռազբորկաներ» է արել Հայրապետյանի հետ (Տեսանյութ)

Ապրիլ 12,2012 12:56

Հայտնի է, որ Ռուբեն Հայրապետյանը ի սկզբանե մտադրություն չուներ կրկին պատգամավոր դառնալու: Այդ մասին նա բազմիցս է հայտարարել: Սակայն, ի վերջո, նա առաջադրվեց իր հայրենի` Ավանի տարածքում: Պարզվում է, պատճառն այն է, որ «Ինձ հասավ տեղեկություն, որ Լեւոն ՏերՊետրոսյանն էր ուզում այստեղ դնել իր թեկնածությունը: Ես դրա համար դրեցի, որ ցույց տամ, թե ով է Լեւոն ՏերՊետրոսյանը: Բայց ինքը որ իմացավ ես դրել եմ՝ վախեցավ, չդրեց»:

Պարոն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ ի պատասխան  Լեւոն Տեր-Պետրոսյանին բանավեճի հրավիրելու իր առաջարկին` Aravot.am-ին ՀԱԿ խոսնակի ասածին, թե Ռուբեն Հայրապետյանը ռազբորկաների է կարող մասնակցել: Նա ասաց. «Տարիներ շարունակ Լեւոն ՏերՊետրոսյանը շփվել է ինձ հետ, իր տղային է ուղարկել ինձ հետ շփվելու: Եթե դա ռազբորկա է եղել, ուրեմն` բանավեճն էլ է ռազբորկա: Ուղղակի այդ մարդը չունի այդքան ազնվություն, որ իր լեզվանի աշակերտներին ասի, թե տարիներ շարունակ ինձ հետ ինչ «ռազբորկաներ» է արել»:

Լրագրողի հարցին` կա՞ քաղաքական գործիչ, որը պետք է ամաչի ձեզ հետ շփվելուց, պարոն Հայրապետյանը պատասխանեց.«ՀԱԿը ծերից ծեր պիտի ամաչի` ինձ տեսնելուց»: Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Ազգային ժողովում միասին աշխատանքը` հարցին պատասխանեց.«Պատկերացնում եմ, որ ամոթխած կգան, կմտնեն, կգնան կնստեն»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30