Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. Ընտրությունը «մորդաբոյի» չպետք է վերածել (Տեսանյութ)

Ապրիլ 12,2012 12:25

«Ես պատրաստ եմ, եւ խոստանում եմ, իմ ընտրատարածքում, իմ մրցակիցներից ով էլ հաղթի, գնամ, ձեռքը սեղմեմ շնորհավորեմ: Ես անձամբ ամեն ինչ անելու եմ, որ արդար, ազնիվ, թափանցիկ ընտրություն լինի: Առանց որեւէ մեկին վարակաբեկելու, առանց նեղացնելու քարոզարշավ ենք իրականացնելու: Պիտի հասկանանք էլի, որ ընտրությունները չպետք է «մորդաբոյի» վերածել: Իմ երկու մրցակցիներն էլ հավասար հնարավորություններ ունեն, իմ առավելությունը կարող է լինել միայն այն, որ տասնյակ տարիներ ապրել եմ այս համայնքում, շփվել եմ ընտրողների հետ, առնչություն եմ ունեցել, օգնել եմ, բայց հիմա չի կարելի դա համարել շահեկան առավելություն, որովհետեւ ընտրողը գնում է քվեախցիկ եւ տալիս է իր գնահատականը: Երկուսն էլ նորմալ մարդիկ են, ուղղակի Գայանեն (թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի մրցակից Գայանե Առուստամյանը` ՀԱԿիցՄ.Բ.) ավելի լավ կլինի նիկոլային ոճը չբռնի: Ի՞նչ է նշանակում` «մեռած հոգիներն են ձայն տալու»: Ինձ ձայն տվողները շատ են, եւ երբ ասում է` մեռած հոգիներն են ձայն տալիս, վիրավորում է էդ մարդկանց: Եթե ինձ ձայն տվողների մեջ մի մեռած հոգու գտնեն, պատրաստ եմ հրաժարական տալ»,- այսօր իր ասուլիսի ժամանակ հայտարարեց թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ կողմից առաջադրված Ռուբեն Հայրապետյանը:

Նա նաեւ ասաց, որ եթե ինչ-որ մեկը չի կարողանում տարածք գտնել շտաբի համար` իր մրցակիցներից, կուսակցություններից` «Թող դիմեն, ինչով կարող եմ կօգնեմ»:

Իսկ քիչ ավելի ուշ նաեւ հավելեց. «Ախր, եթե չեք կարողանում շտաբ ճարել` ինչի՞ եք մտնում քաղաքականության մեջ: Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ չէր կարողանում շտաբ ճարել, արագ ճարեցինք, տվեցինք, դրանից հետո իմ մասին ինչ հերյուրանքներ ասես, որ չասացին: Բայց ոչինչ, եթե հիմա էլ չեն կարողանում, թող դիմեն, կաջակցեմ: Ես ընդհանրապես աջակցում եմ բոլոր նրանց, ովքեր խեղճ, ծանր վիճակում են»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30