Ֆուտբոլի Կուբայի հավաքականի 22-ամյա պաշտպան Յոսմել Դե Արմասը Ամերիկայի Նեշվիլ քաղաքում Սալվադորից կրած 0:4 խոշոր հաշվով պարտությունից հետո «ամոթի» այնպիսի զգացում է ունեցել, որ չի համարձակվել տուն վերադառնալ:
Խաղից հետո նա վերադարձել է հյուրանոց, հավաքել իրերը եւ թիմն աննկատ լքելով՝ ավտոբուսով մեկնել Ֆլորիդա: Այստեղ էլ նա հանձնվել է տեղի իշխանություններին: «Հիմա մենք պատրաստում ենք անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որով Արմասը քաղաքական ապաստան պետք է ստանա: Կարծում եմ, որ դրական որոշումը կկայացվի առաջիկա մի քանի օրերին», – հայտարարել է ֆուտբոլիստի փաստաբան Ալեքս Սոլոմյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ