Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենալավ հեքիաթներն սկսվում են «եթե ես ընտրվեմ» բառերով

Ապրիլ 12,2012 12:01

– Հայրիկ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում «լինում է, չի լինում» բառերով։

– Չէ, որդիս, ամենալավ հեքիաթներն սկսվում են «եթե ես ընտրվեմ» բառերով,-հոգոց է հանում հայրը։

Ապրիլի 3-ին Երեւանում մեկնարկել է Հեքիաթագիտության չորրորդ գիտաժողովը։ Տարբեր երկրներից գիտնականներ են ժամանել Հայաստան՝ անդրադառնալու հեքիաթների թարգմանության ու մեկնաբանության հարցերին։

Բայց արի ու տես, որ ամենաիրական հեքիաթներն էլ, ամենալավ հեքիաթասացներն էլ այլ հարթության մեջ է պետք փնտրել։ Այն էլ հիմա, երբ Հայաստանում նախընտրական հեքիաթարշավն է թեւ առնում, եւ բոլոր տեսակի հեքիաթային առեղծվածներին լուծում ու զարգացում է խոստացվում: Այս համատեքստում բոլոր սլաքներն ուղղվում են դեպի քաղաքականություն։ Ասվածի վկան՝ վերը բերված փոքրիկ հումորը։

Լիանա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30