ՀՀԿ անդամ, թիվ 2 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու Ռուբեն Հայրապետյանն ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին` պատրա՞ստ է բանավիճել Ստյոպա Սաֆարյանի հետ, պատասխանեց. «Ի՞նչ են գցել գլուխները` բանավեճ: Մի քիչ տրամաչափի հարց կա… Պատրաստ եմ բոլորի հետ բանավիճել, թող ՀԱԿ-ի ցուցակի առաջինից տաս համարները, բացի երրորդից, որ իմ ընկերն է, գան մի կողմում նստեն, ես մի կողմում` միաժամանակ բոլորի հետ բանավիճեմ: Չեն գալիս, գիտեն, որ չեն կարող ինձ հետ քաղաքական բանավիճել: Քաղաքական բանավեճը դա մականուններ շեշտելը չի, հայհոյանքներն ու հերյուրանքները չեն, նրանք դրանից բացի ուրիշ բան չեն կարող անել: Մի հատ ղժղժան տղա ունեն` Նիկոլ է անունը, մենակ էդ է անում: Ափսոս լիքը աղջիկներ կան, տեսախցիկներ կան, չեմ կարող ասել իր մականունը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ