Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը փաստում է՝ դժվարն իրոք հեշտացել է

Ապրիլ 12,2012 11:49

Տեխզննմանն գործընթացը էապես պարզեցված է: Այսօր կառավարության նիստի ժամանակ` անդրադառնալով պետական ծառայություններում անցկացրած իրենց մոնիտորինգին, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում բժշկական տեղեկանքների ներկայացման գործընթացը պարզեցվել է ու այս ոլորտում դրական տեղաշարժ են նկատել քաղաքացիների 87,5 տոկոսը. «Նոտարական գրասենյակներում յուրաքանչյուր ծառայության սակագների հստակեցման ու վերահսկման գործընթացից գոհ են 84,4 տոկոսը: Վարորդական վկայականները կարելի է ստանալ մեկ քննության ու կատարելով մեկ օրինական վճարում, ովքեր, որ առնչվել են 82, 1 տոկոսը դրական է գնահատում այդ բարեփոխումների արդյունքները: Կադաստրում առք ու վաճառքի եւ վարձակալության պարզեցումը, չափագրումներն այլեւս պարտադիր չեն , տեղեկացվածների 79 , 3 տոկոսը գնահատում է, որ դրական տեղաշարժեր կան»:

Վարչապետն ասաց, բարեփոխումների մասին բնակչությանը տեղեկացնելու համար հատուկ քարոզարշավ են անցկացրել ու քաղաքացիներին տեղեկացրել իրենց իրավունքների մասին .«Ակցիան տվել է դրական արդյունքներ»:

Պարոն Սարգսյանի խոսքերով առաջիկայում եւս կշարունակեն մոնիտորինգը տասնութ տեսչական ծառայություններում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30