Անգլիացի ֆուտբոլիստներ Չեդ Էվանսը եւ Քլեյթոն Մաքդոնալդը մեղադրվում են մի անծանոթ աղջկա բռնաբարելու մեջ:
Գործի լսումներն սկսվել են, որի գլխավոր գործող անձինք են նաեւ հայցով դատարան դիմած 19 ամյա տուժողը, որը սեռական գործողության պահին հարբած է եղել, եւ ֆուտբոլիստների ընկերներից մեկը, որն ամբողջ ընթացքը նկարահանել է բջջային հեռախոսով:
Իրադարձությունները կատարվել են անցած տարվա մայիսին եւ արդեն մեկ անգամ հաստատվել է, որ Մաքդոնալդը խանութներից մեկում, հանդիպելով օղուց եւ գինուց հարբած այդ աղջկան, նրան տարել է հյուրանոց, որտեղ սպասում էին զվարճանալ ցանկացող ընկերները:
Եթե հետաքննությունը պարզի, որ աղջիկն ինքը համաձայն չի եղել, որ իր հետ սեքսով զբաղվեն, ֆուտբոլիստներին ազատազրկում է սպասվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ