Հատված դերասան, երգիչ, շոումեն Գրիշա Աղախանյանի հետ հարցազրույցից:
– Երկար տարիներ ապրել եք ԱՄՆ–ում, կարո՞ղ եք համեմատել այնտեղի կյանքն այստեղի հետ։
– Դեմոկրատիա են ասում ու 20 տարում օրենքի դաշտում ոչ մի էական փոփոխություն չարեցին։ Ինչի՞, դա լա՞վ է։ Մարդիկ ոչ թե ապրում են, այլ գոյատեւում։ ԱՄՆ-ից հետ գալուց հետո տեսա, թե տարիների ընթացքում ինչեր են կորել, օրենքը, որ դեռ չկա, ու պարզ չէ՝ երբ կլինի, ինտելիգենցիան, որ վերանում է։
– Իսկ սոցիալական վիճա՞կը։
– Ես չեմ ասում, որ դրսում շատ լավ է, բայց գոնե քո ցածր վարձատրվող աշխատավարձով կկարողանաս նորմալ սնվել ու լուծել կենցաղային հարցերդ։ Բոլորս գիտենք դրա մասին, խոսում ենք, բայց ոչինչ առաջ չի գնում։ Ու դրա պատճառով մարդիկ չարացած են, նյարդային։ Լավ բաները գնալով պակասում են, ու դա վատ կյանքի հետեւանքով է, հլը թող նորմալ ապրեն, կլինեն բարի ու կամեցող։ Իսկ հիմա ամեն տեղ մուննաթ է, ամեն տեղ։ Ու կապ չունի՝ մեծահարուստ է, թե բոմժ, բոլորը մուննաթով են խոսում։ Նախանձ են, չկամեցող։ Ասում են՝ հաջողությունը ծնում է նախանձ։ Եթե մի քիչ հաջողակ ես, նախանձ ես առաջացնում ու թշնամիներ ձեռք բերում։
Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Ժողովուրդ»