Այս տարվա մարտի 29-ի կառավարության նիստը տեղի էր ունեցել
Արզաքանի «Աղվերան» հյուրանոցային ճոխ համալիրում։ Մենք գրավոր հարցում էինք ուղարկել կառավարությանը, թե ինչ աղբյուրներից
են ֆինանսավորվել այդ նիստը եւ նիստին հաջորդած ճոխ ճաշկերույթը։ Պատասխանը ստացել ենք Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Գ. Գարեգինյանից։ Ըստ այդ պատասխանի, «Աղվերան» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճը տրամադրվել է անվճար։ Իսկ ահա նիստին հաջորդած ճոխ ճաշկերույթը, որին, ըստ պատասխանի, մասնակցել է 110 մարդ, արժեցել է 766 հազար դրամ։ Մի կողմ թողնենք, որ այնքան էլ հավատարժան չէ, որ նիստերի դահլիճը տրամադրված լինի անվճար, որ ճաշկերույթին մասնակցել է 110 մարդ (միայն լրագրողների թիվը, որոնք ճաշում էին կառավարության ներկայացուցիչներից առանձին, մոտ 25 էր), եւ որ այդ ճաշկերույթը արժեցել է 766 հազար դրամ։ Ավելի ուշազրավ է
Կարդացեք նաև
այն, թե որտեղից է ֆինանսավորվել «Կառավարության արտագնա
նիստ Աղվերանում» անունը կրող օպերացիան։ «Ֆինանսավորումն
իրականացվել է Կոտայքի մարզի «Կոտայք» հիմնադրամի միջոցներից, որոնք ձեւավորվում են տարբեր բարերարների կողմից իրականացվող ներդրումներով»։ Փաստորեն, կառավարության կազմակերպած ուտուշ-խմուշը բարերարների տված փողերով է իրականացվել։ Այսինքն, Կոտայքի մարզում բարերարների փողերը ծախսելու տեղ էլ չի մնացել, կառավարության բեմադրած նիստերն են ֆինանսավորում։ Այդ նիստերը նույն հաջոդությամբ կարելի է անցկացնել Երեւանում՝ կառավարության շենքի այդ նպատակով նախատեսված դահլիճում, որը շահագործվում է պետական բյուջեից այդ նպատակների համար նախատեսված գումարներով։
«Հայկական ժամանակ»