Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀՇ-ից փախածներ հիմա էլ կան կառավարության մեջ»

Ապրիլ 12,2012 11:10

Հատվածներ պատգամավորության ՀԱԿ թեկնածու, Գերագույն խորհրդի, եւ ԱԺ նախկին պատգամավոր, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի հետ հարցազրույցից:

 Պարոն Ներսիսյան, թեեւ Աբրահամյանն այլեւս թեկնածու չէ, այնուամենայնիվ կարծում եք՝ նրանք որեւէ ազդեցություն չե՞ն ունենա ընտրական գործընթացների վրա, եւ ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը նման պայմաններում։

 

– Անկասկած խառնվելու են, իրենք ունեն իրենց թեկնածուն, իրենց թեկնածուն է իրենց բարեկամը, ազգականը։ Եթե որեւէ մեկը կասի, որ չեն խառնվի, ամենաքիչը սուտ կլինի։ Կխառնվեն, կօգտագործեն վարչական լծակները, դրանք հիմնականում գյուղապետներն են, մարզպետարանը՝ իր ամբողջ կազմով…

Այդ ամենը փաստարկվա՞ծ է, թե՞ Դուք ենթադրություններ եք անում։

– Չէ, էս պահի դրությամբ փաստ չկա, բայց ես գիտեմ, որ ներքին աշխատանքները կատարվում են, երեխաների ծնողների հետ դպրոցներում…, աշխատողներին իրենց գործատերերն են հանձնարարություններ տալիս, ես արդեն տեղյակ եմ դրանից: Մարզում մուրաբաներ, սելիտրա եւս բաժանվում է։ Պարզապես մարդիկ էնքան վախեցած են Արարատի մարզում, որ գալիս են շտաբ բողոքում են, բայց երբ ասում ես, որ իրենց անունից հայտարարություն տան, վախենում են։ Մարդկանց կանչել են, իրենց անձնագրերը հավաքել-պահել են, ասել են՝ ընտրության օրը կտանք, փողը կդնենք մեջը՝ կտանք, եւ հիմա մարդիկ գալիս-ասում են, բայց վախենում են հայտարարություն տան։ Իսկ ես չեմ ուզում օդի մեջի հայտարարություն անել։ Պետական աշխատողին ասում են՝ գործից կհանենք, եթե չկատարեք։ Դե իհարկե, ՀՀԿ-ի օգտին են անում, հո մեր օգտին չե՞ն անելու:

– Պարոն Ներսիսյան, ասում եք, որ ժողովուրդը Ձեզ սիրում է, մյուսներից վախենում է, բայց հայտնի է, որ Դուք էլ եք Աբրահամյանների, մասնավորապես Հովիկ Աբրահամյանի քաղաքական առաջընթացին նպաստել, բավականին լավ, մտերիմ հարաբերությունների մեջ եք եղել վերջինիս հետ, արդյոք այդ հանգամանքը չի՞ խանգարի Ձեզ:

– Ես առնվազն 98 թվականից որեւէ շփում չունեմ իրենց հետ, առավել եւս մտերմիկ շփումներ կամ հարաբերություններ: Հովիկն էն մարդն ա, որ ինքն իրա առաջընթացի համար իրան շատ նպաստողներ պետք չեն, ինքը ձեւը շատ լավ գիւոի էդ նպաստելու։ Իրա նպաստողների մասին բոլոր հեղինակները հայտնի են, 100 անգամ մամուլն անդրադարձել է, եւ դրանց մեջ իմ անունը չի մտնում։ ՎԵրջին հաշվով նույն Աբրահամյան Հովիկը ՀՀՇ խորհրդի անդամ է եղել՝ Արտաշատի, իսկ մենք էդպիսի օրինակներ… որ ՀՀՇ-ից փախածներ շատ կան եւ հիմա էլ կան կառավարության մեջ՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից եւ մնացածից։ Հիմա ի՞նչ անենք, բոլորին կապենք իմ անվան հետ՝ երեւի ճիշտ չի լինի։ Աբրահամյան Հովիկը 90 թվին Արտաշատում, մինչեւ իմ առաջադրվելը, արդեն հայտնի դեմք էր, բիզնեսներով, ունեցվածքով, ընենց որ… Ես բոլորին եմ փորձել աջակցել ժամանակին, որ պատգամավոր էի, կարող ա մի բանով էլ աջակցել եմ, բայց էդ չի նշանակում, որ ես իրան սարքել եմ ԱԺ նախագահ։ Ինքը ՀՀՇ խորհրդի նախագահ էր, Արտաշատի քաղաքապետ, գուցե էդ մեղքերի համար ՀՀՇ-ի՞ն է պետք հարց տալ՝ էդ ո՞նց է պատահել։ Բայց էն ժամանակ ՀՀՇ-ի դարբնոցով շատերն անցան, շատերն էլ քցեցին ՀՀՇ-ին, ի՞նչ է եղել, նորմալ ա:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30