Այդ վիճակում հայտնվել է նախկին ռեսթլեր Սթեյսի Քեյբլերի վերջին տեսահոլովակը դիտած երկրպագու տղամարդկանց մի ստվար հատվածը, որում գեղեցկուհին ներկայանում է թափանցիկ ներքնազգեստով եւ յուրօրինակ տեսքով սառույց է «ուտում»:
Սթեյսին անցած տարվա ամռանը սիրավեպ է ունեցել Հոլիվուդի աստղ Ջորջ Կլունիի հետ: Սակայն զույգը հանրությանն առաջին անգամ միասին ներկայացել է միայն սեպտեմբերին: Քեյբլերը պրոֆեսիոնալ մարտարվեստի աշխարհում հայտնի է իր երկար ոտքերով: Իսկ վերջերս, երբ նա մասնակցում էր «Պարեր՝ աստղերի հետ» շոու ծրագրին, ժյուրիի անդամներից մեկը նրա մարմնի այդ հատվածն անվանել է «մասսայական գայթակղության զենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ