Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական շտաբում՝ փոխադարձ վստահության դեֆիցիտ

Ապրիլ 12,2012 10:25

Ընտրակեղծիքների կանխմանն ուղղված միջկուսակցական շտաբում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ դրանում ներգրավված ուժերը համախմբման, մոբիլիզացման իրական նպատակը թողած` սկսում են կասկածել` մեկը մյուսի ազնվությանն ու սկզբունքայնությանը, գործողությունների ետևում քթեր, ականջներ ու պոչեր փնտրել, այսինքն` տուրք տալ արդեն հանրածանոթ ու բոլորին հոգնեցրած գործելաոճին:

Դրա միակ իրական պատճառը ներքին փոխադարձ վստահության դեֆիցիտն է: Դա այն ժառանգությունն է, որ ձեռք է բերվել անցած 4-5 տարիներին ձ¨ավորված ու արմատացած քաղաքական «մշակույթի» ու հարաբերությունների արդյունքում:

Ընտրությունների նախաշեմին այդ դեֆիցիտը վերածվում է լրջագույն հոգեբանական գործոնի, որը ոչ միայն ամենայն սրությամբ արտահայտում է քաղաքական իրականության գորշությունն ու ողբալիությունը, այլ ունակ է խեղդելու քաղաքական միջավայրում ծնունդ առնող, մտահղացվող ցանկացած առողջ նախաձեռնություն:

Տվյալ դեպքում դրա պոտենցիալ զոհի կարգավիճակում հայտնվել է հասարկական-քաղաքական օրակարգում գտնվող միակ հստակ պահանջը` թույլ չտալ կեղծել ընտրությունները: Եթե գոնե արտաքուստ ամբիցիաների դաշտից դուրս այս հարցում ընդդիմադիր դաշտում կոնսենսուս հնարավոր չի լինում ձևավորել, ապա սովորական քաղաքացու, ընտրողի տեսանկյունից քաղաքականության հետ հույսեր կապելը գործնականում դառնում է անիմաստ ու անհեռանկարային:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30