Անթալիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որի տղամարդկանց պայքարին մասնակցում են 34 երկրների 165 ծանրորդներ, երեկ Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտան 69 կգ քաշայիններ Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը:
Երկու ծանրորդներն էլ պատվիրել էին երկամարտի նախնական 325 կիլոգրամ, սակայն պայքարն ավարտեցին ավալի ցածր ցուցանիշով: Վանիկ Ավետիսյանը պոկում վարժությունում ցույց տվեց 144, հրումում՝ 172 եւ երկամարտի 316 կիլոգրամով «A» խմբի 10 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ հորիզոնականը: Նա ընդամենը 3 կգ-ով ետ մնաց բրոնզե մեդալ նվաճած ֆրանսիացի Բերմարդին Մատամից: Իսկ Սամվել Գեւորգյանը երկամարտում ցույց տվեց 305 (140+165) կիլոգրամ՝ բավարարվելով 10-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ