Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրայսլերը» Երևանի քաղաքապետարանի մոտ հարվածել է կանչով հասցե մեկնող շտապօգնության ավտոմեքենային (տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 12,2012 00:09

Այսօր, ապրիլի 11-ին ժամը 23-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորիչի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է 1-03 շտապօգնության ծառայության ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով շտապօգնության  ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքապետարանի դիմացի կանաչ գոտում։
Վթարի հետևանքով բժշկական հետազոտման նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը, հերթապահ բժիշկն ու քույրը։
Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, «Կրայսլերի» վրայից հանվել էին համարանիշները, ինչը ենթադրում է, որ «Կրայսլերը» սովորական քաղաքացու չի պատկանում։
Այս պահին դեպքի վայրում են նաև Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը և Երևանի քաղաքապետարանի Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Շտապօգնության բրիգադը մեկնելիս է եղել կանչով հասցե և միացված են եղել բոլոր ազդանշանները։ Հետևաբար «Կրայսլերի» վարորդը պետք է զիջեր Շտապօգնության մեքենային։
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

ՃՈ աշխատակիցների հանձնարարականով համարանիշները տեղադրվեցին «Կրայսլերի» վրա, որի համարանիշներն են՝ 39 ՈP 999։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30