Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ երիտասարդներն էլ են «հայրենասիրություն» անում

Ապրիլ 12,2012 00:04

Ապրիլի 12-ին՝ ժամը 15.00-ին, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ Ակումբում» տեղի է ունենալու կովկասյան ֆիլմերի փառատոն, որի շրջանակներում ցուցադրվելու են ադրբեջանական ֆիլմեր:

Մենք՝ ՀՅԴ ՀԵՄ-ի անդմաներս, կոչ ենք անում Ձեզ միանալ բողոքի ակցիային, որը բխում է յուրաքանչյուր հայի սկզբունքներից: Ատելություն չունենալով որևէ մշակույթի նկատմամբ՝ չենք հանդուրժի Հայաստանում նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:

Քանի դեռ ամեն օր դիրքերում ադրբեջանցու փամփուշտներից հայ զինվոր է զոհվում, քանի դեռ ագրեսոր ադրբեջանը չի ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը, քանի դեռ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային կոթողները, քանի դեռ չի ճանաչել Սումգայիթի ցեղասպանությունը և վերջապես չի դադարել պետական մակարդակով Արցախի և ՀՀ հասցեին ռազմատենչ և ֆաշիստական հայտարարություններ անելուց՝ նման միջոցառումներն անթույլատրելի են:

Փոխարենը՝ կազմակերպիչներին հորդորում ենք նախ բաքվում կազմակերպել Սումգայիթի ցեղասպանությանը, ապա անկարայում Մեծ Եղեռնին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն:

Հայ Հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել