Լրահոս
Օրվա լրահոսը

Որ կուսակցությունն ինչքան է ցույց տվել

Ապրիլ 11,2012 20:48

Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին մասնակցող 8 կուսակցությունը եւ մեկ դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց  գույքի եւ ֆինանասական միջոցների հայտարարագրերը:

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը գրանցվել է 2003թ. փետրվարի 17-ին, իր’ 6 էջից բաղկացած հայտարարագիրը ԿԸՀ ներկայացրել է մարտի 21-ին: Իբրեւ անշարժ գույք’ կուսակցությունը ներկայացրել է 41 շենք, 14 հողատարածք, շարժական գույք’ 8 ավտոմոբիլային տրանսպորտ, որոնցից 2-ը’ ԳԱԶ 3110 մակնիշի, 4-ը’ ՎԱԶ մակնիշի, 1 ՈՒԱԶ 31512 եւ 1 «Նիասսան Պատֆայնդեր» միանձնյա սեփականության ավտոմեքենաներ:

Թանկարժեք գույք’ 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք, բաժնեմաս եւ փայաբաժին բաժինները լրացված չէին: ՀՀԿ դրամական միջոցները կազմել են 34601809 դրամ, իսկ եկամուտները, ըստ ՀՀԿ հայտարարագրի, ստացվում են անդամակցության վճարներից եւ նվիրատվություններից’ 265968540 դրամ, վարձակալության վճարներից’ 13357500 դրամ, պետբյուջեից’ 27182600 դրամ, ինչպես նաեւ’ նշված են այլ եկամուտներ’ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ  52082 դրամ:

2-րդ խոշոր կուսակցությունը’ 2004թ. հունիսի 18-ին գրանցված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր հայտարարագիրը ԿԸՀ ներկայացրել է ապրիլի 3-ին, այն բաղկացած է 3 էջից: ԲՀԿ եկամուտները կազմվել են բյուջետային ֆինանսավորումից’ 12129300 դրամ, անդամավճարներից’ 2904500 դրամ, տոկոսների կուտակումներից բանկային հաշվեհամարին’ 303996 դրամ:

Թանկարժեք եւ շարժական գույք, բաժնեմաս, փայաբաժին ԲՀԿ-ն չունի: Կուսակցության դրամական միջոցները կազմում են 26128898 դրամ, իսկ անշարժ գույքի ցանկաը բավականին ծավալուն էր’ անհատույց օգտագործման 29 ոչ բնակելի տարածք, 1 հանրային խանութ, բազմաբնակարային տարբեր շենքերում 8 բնակարան, կապիտալ եւ քարե շինություններ:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30