Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ո՞նց կարող է ԲՀԿ-ի նկատմամբ հանդուրժող լինենք» (Տեսանյութ)

Ապրիլ 11,2012 20:43

ՀԱԿ-ին անընդհատ մեղադրում են, որ ԲՀԿ-ի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ունի: Այդ խտրական վերաբերմունքի վերջին դրսեւորումն այն էր, որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Կոնգրեսի վերջին հանրահավաքին բեմահարթակից ցուցադրական ներկայացրեց միայն ՕԵԿ-ի ընտրակաշառքները՝ ջեմն ու օծանելիքը, իսկ ԲՀԿ-ի գարին ու սելիտրան չցուցադրվեց:

Այս առնչությամբ Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս կա հանդուրժողականություն՝ ԲՀԿ-ի նկատմամբ: Ի պատասխան Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իրենք ունեն հստակ ռազմավարություն, թե ում են դարձնում թիրախ: Այնուամենայնիվ, ըստ Լեւոն Զուրաբյանի, իրենք պատրաստ են քննարկել ցանկացած հարց, որը կբարձրացվի միասնական շտաբում: Մեր դիտարկմանը, որ ընտրակաշառք բաժանողների ցանկում ԲՀԿ-ի անունն էլ են շոշափում քաղաքական ուժերը՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Դրա համար մենք ասացինք, որ բոլոր նրանք, ովքեր այդ հարցերը բարձրացնում են, բերեն միասնական շտաբ, մենք դա քննարկենք: Ավելին, ես պնդեցի, որ «Ժառանգության» առաջարկը մտցվի վերջնական փաստաթղթի մեջ, եւ դա արվեց»: Այսինքն չկա՞ հանդուրժողականություն ԲՀԿ-ի նկատմամբ՝ պարոն Զուրաբյանը վստահեցրեց, որ ոչ. «Բացարձակ, ո՞նց կարող է նման բան լինել: Ցանկացած անօրինականություն մեզ համար անընդունելի է, եւ որեւէ կապ չունի, թե ով է արել»:

Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանն իր վերջին ասուլիսում նշել էր, որ ՀԱԿ-ն է իր մրցակիցը, եւ որ 90-ականներին հենց ՀՀՇ-ն երկիրը «շողուլից գցեց»: Ի տարբերություն կոմունիստների, ՀԱԿ-ը նրանց իր մրցակիցը չի համարում: Լեւոն Զուրաբյանն այս առնչությամբ համաձայնեց կոմունիստների հետ միայն մի մասով՝ «Ես համաձայն եմ, որ իրենք մնացել են անցյալում՝ 90-ականներից այս կողմ չեն եկել եւ դեռ տանում են 90-ականների ճակատամարտը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30