ՀՀՇ լրատվական ծառայության հայտարարությունը
«Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանի հասցեին հերթական ստահոդ հայտարարությունն է տարածել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Արդ` «Ազատություն» ռադիոկայանի` 09.04.2012թ. թողարկման ժամանակ Շարմազանովը նենգափոխել էր ՀՀՇ վարչության Արամ Մանուկյանի խոսքերը` նրա անունից հայտարարելով, թե իբր ՀՀ-ում «եթերային ազատություն է»: Մեջբերում ենք. «Ժողովրդավարական ազատությունները, որոնք որ այսօր կան` այդ երկու համաներումը, ժողովրդավարական ազատությունները, այդ եթերի ազատությունը, երբ որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հեռուստատեսություններից մեկում ասում էր` «ես նմանատիպ եթերային ազատություն չեմ տեսել վերջին 12 տարում»։ Սա իրենք են ասում` ես չեմ ասում»,- 09.04.2012թ. ասել է Շարմազանովը:
Մանրամասները կարդացեք այստեղ: