Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խարդախության համար դատապարտվել է երկարատեւ ազատազրկման

Ապրիլ 11,2012 20:03

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել խարդախության համար Ս. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման:

Դատարանը հիմնավորված է համարել այն, որ Ս. Գրիգորյանը  2011թ. մայիսի 28-ից մինչեւ նույն թվականի հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու խոստումներով խաբեությամբ ստացել եւ հափշտակել է զգալի եւ խոշոր չափերի գումարներ:

Մասնավորապես` քաղաքացիներին եւ ՀՀ տարբեր գյուղական համայնքների ղեկավարներին Ս. Գրիգորյանը խաբեությամբ ներկայացել է որպես հայ-ռուսական, հայ-ամերիկյան կամ հայ-կանադական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, իսկ երկու դեպքով էլ` որպես «Շանթ» եւ «Հ2» հեռուստաընկերությունների աշխատակից,  բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու, հեռուստաընկերությունների անունից օգնություն տալու կեղծ խոստումներով չարաշահել է նրանց վստահությունը եւ հափշտակել տարբեր չափերի գումարներ:

Ս. Գրիգորյանը վերոհիշյալ անձանց վստահությունը չարաշահելով, կանխավճար մուծելու, մանր չունենալու եւ այլ պատրվակներով տարբեր օրերին խաբեությամբ հափշտակել է 9 դեպքով զգալի,  2 դեպքով խոշոր չափերի գումարներ, իսկ 2 դեպքով էլ փորձել է խարդախությամբ հափշտակել զգալի եւ խոշոր չափերի գումարներ:

Ս. Գրիգորյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.04.2012թ. դատավճռով Ս. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-178-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 տարի ժամկետով:

ՀՀ գլխավոր դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30