Ընտրողների ռեգիստրում ընդգրկված այն քաղաքացիների ցուցակը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են
ՀՀ ոստիկանության կողմից տարածած վերջին հայտարարություններից մեկի համաձայն՝ հրապարակվելու էր այն քաղաքացիների ընդհանուր թիվը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են:
26.03.2012 թ. տպագրված ընտրողների ցուցակներում առկա են 126 անհատական տվյալներ, որտեղ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են: Ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 111 անհատական տվյալների համընկումը օրինաչափություն է, քանի որ դրանք տարբեր անձինք են: Ընտրողներից 15-ի տվյալները կրկնվում են.
Կարդացեք նաև
1. Մինասյան Արթուր Խաչիկի` ծնված 22.07.1966 թ.
2. Ստեփանյան Արտակ Հենրիկի` ծնված 31.07.1977 թ.
3. Սիմոնյան Քնար Նորիկի` ծնված 22.05.1953 թ.
4. Օհանյան Հասմիկ Հրանտի` ծնված 12.10.1978 թ.
5. Աբրահամյան Տիգրան Հովսեփի` ծնված 10.01.1977 թ.
6. Հայրապետյան Լենա Լևոնի` ծնված 26.12.1946 թ.
7.Ղազարյան Արմեն Սուրենի` ծնված 01.01.1969 թ.
8. Ղազարյան Դավիթ Բաբկենի` ծնված 05.09.1992 թ.
9. Սարգսյան Արմինե Գագիկի` ծնված 19.08.1985 թ.
10. Ավագյան Ռայիսա Սեդրակի` ծնված 08.03.1946 թ.
11. Չոբանյան Կարապետ Վանյայի` ծնված 28.05.1968 թ.
12. Մուրադյան Շերո Կոստինի` ծնված 04.01.1960 թ.
13. Սարգսյան Ռոբերտ Վոլոդի` ծնված 05.12.1958 թ.
14. Սարգսյան Գեղամ Արամայիսի` ծնված 29.02.1964 թ.
15. Վերլինսկայա Իննա Արտյոմի` ծնված 29.06.1979 թ.:
Ի. Վերլինսկայայի վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից նախկինում տրվել է պարզաբանում, համաձայն որի վերջինիս տվյալների կրկնությունը անճշտության արդյունք չէ, և վերջնական ընտրացուցակները տպագրելիս քաղաքացու անհատական տվյալները ինքնաբերաբար հանվելու են 7/05 ընտրական տեղամասի ցուցակից:
Ինչ վերաբերում է վերը նշված ցուցակի մյուս անհատական տվյալների կրկնությանը, ապա դրանք տեխնիկական սխալի արդյունք են: Բնակչության պետական ռեգիստրում տվյալները շտկվել են, իսկ վերջնական ցուցակները տպագրելիս անճշտությունները կվերացվեն:
ՀՀ ոստիկանություն