«Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, բացարձակ ոչ մի բան էլ տեղի չի ունեցել»,- այսօր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղ կատարած այցից հետո «Ազատություն» ռադիոկայանի եւ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով անցած շաբաթվա վերջում Արմավիրի մարզում տեղի ունեցած նախընտրական միջադեպին, ասաց հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը (Նովո): Նախագահ Սարգսյանն իր նախընտրական այցերի շրջանակում այցելեց նաեւ Նահապետ Գեւորգյանին պատկանող ջերմոցային տնտեսություն:
Իսկ թե ինչո՞ւ թեկնածուն ինքնաբացարկ ներկայացրեց՝ Գեւորգյանը խորհուրդ տվեց թեկնածուից հարցնել. «Թեկնածուին գնացեք հարցրեք՝ թող ինքը պատասխանի»: Դիտարկմանը, որ հարազատները հայտարարություններ են արել, Գեւորգյանը հակադարձեց. «Հարազատները չգիտեմ, թեկնածուին հարցրեք: Հայտարարություններից տեղյակ չեմ: Սուտ նախընտրական բաներ են»:
Դիտարկմանը, որ այդ միջադեպն իր անվան հետ կապվեց, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Ղալլաթ են արել, որ իմ անվան հետ են կապել: Ձեզ էլ հաջողություն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ