Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն պատասխանեց «Ժառանգությանը»

Ապրիլ 11,2012 16:31

ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանի հայտարարությունը.

Վերջին օրերին «Ժառանգություն» կուսակցության որոշ անդամներ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով շահարկման առարկա են դարձրել “Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի գործունեությունը:
«Հարգելով»  քաղաքական պատվերի նրանց իրավունքը, պարտավոր եմ, սակայն, հիշեցնել.

1. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, և մասնավորապես գիտական, կրթական, մշակութային ծրագրերը, որոնք ես համակարգել եմ վերջին տարիներին գործել են մշտապես և որևէ կերպ չեն առնչվում ընտրական պրոցեսներին:
2. Հիմնադրամի գործունեությունից օգտվել են տասնյակ հազարավոր մարդիկ, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից:
3. Հարյուրավոր նախագծեր գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում կմնային թղթի վրա, եթե հիմնադրամը չաջակցեր նրանց: Բազմաթիվ տաղանդավոր կատարողներ չէին մեկնի արտերկիր միջազգային մրցույթների, փառատոնների, եթե հիմնադրամը չօգներ նրանց: Հայաստանը չէր ներկայացվի հեղինակավոր կոնֆերանսներում և ստուգատեսներում, եթե չլիներ “Ծառուկյան” հիմնադրամը:
4. Պատրաստ ենք նախորդ տարիների աշխատանքների տեղեկագիրը ուղարկել «Ժառանգության» ղեկավարներին:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30