Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագիր` միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթների մասին

Ապրիլ 11,2012 16:24

Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը իրազեկում է ձեզ, որ ՀՔՄ կենտրոնական գրասենյակում սույն թվականի ապրիլի 11-ին կայացած հանրային վերահսկողության միջկուսակցական միսանական շտաբի նիստում` բաց հրապարակային քննարկումների  արդյունքում, լրագրողների ներկայությամբ ընդունվել է համաձայնագիր` միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթների  մասին:

Միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթները

Շտաբի նպատակն է

Ընտրական իրավունքի լիարժեք և անկաշկանդ իրացումն ապահովող ընտրությունների անցկացման հանրային  վերահսկողությունը:

Շտաբի հիմնական խնդրիներն են

–         Ձևավորել ընտրախախտւմների  փաստերի ապացույցների հավաքագրման հուսալի համակարգ,

–         Իրականացնել ընտրական ողջ գործընթացի մշտադիտարկում` հետևողականորեն բացահայտելով ընտրակաշառքի, ընտրական նպատակով կատարվող բարեգործությունների, վարչական լծակների օգտագործման, ընտրողների պասիվության մղելու և այլ միջոցներով ընտրական իրավունքի նկատմամբ ոտնձգությունների բոլոր դրսևորումները,

–         Ընտրական հանձնաժողովներում հուսալի հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով ձևավորել հանձնաժողովների անդամների, վստահված անձանց ու դիտորդների լայն ցանց և համակարգել դրանց աշխատանքները,

–         Ընտրությունների արդյունքների բողոքարկման համար ձևավորել իրավաբանորեն անխոցելի ապացույցների բազա:

Շտաբի աշխատակարգ

 

–         Շտաբը ձևավորվում է մասնակից քաղաքական ուժերի կողմից առաջարկված լիազոր ներկայացուցիչներով:

–         Շտաբի նիստերի օրակարգը ձևավորվում է վերոնշյալ հիմնական խնդիրների շրջանակից բխող, քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջարկած` համադրման անհրաժեշտություն ունեցող հարցերով:

–         Շտաբը որոշուներ է կայացնում` ձգտելով համախոհության (կոնսենսուսի) նիստին  ներկա քաղաքական ուժերի միջև: Համախոհության (կոնսենսուսի)  բացակայության դեպքում համաձայնության եկած քաղաքական ուժերը կարող են իրենց անունից  հանդես գալ հայտարարությամբ:

–         Շտաբի ընդունած որոշումները գործադրվում են մասնակից ուժերի ձևավորված սեփական շտաբերի միջոցով:

–         Շտաբի նիստերը նախագահում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները հերթականությամբ` այբբենական կարգով, ռոտացիոն սկզբունքով:

–         Շտաբի նիստերը գումարվում են Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում, ոչ պակաս քան շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, կամ ըստ անհրաժեշտության` որևէ մասնակցի պահանջով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30