Այսօր, ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Էջմիածին–Երևան ավտոճանապարհին։ Ինչպես Aravot.am–ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։20-ի սահմաններում Էջմիածին–Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ–ի հատվածում, «Ռաստր» գործարանի դիմաց, միմյանց են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչ 23-ամյա Արտեմ Մելքոնյանի կողմից վարած «ՎԱԶ 2110» մակնիշի 51 RR 001 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ 21–ամյա Հարություն Վարդանյանի վարած «Նիսսան» մակնիշի 33 DD 007 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «ՎԱԶ 2110» մեքենայի ուղևոր 23–ամյա Սոֆիա Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի քաղաքային հիվանդանոց։ Վթարի ենթարկված 2 ավտոմեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ։
Դեպքի վայրում եղել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 1–ին դասակի տեսուչները ՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ